Թելավիի համալսարանից դասախոսներ են հեռացվել

Թելավիի պետական համալսարանի ղեկավարությունը խզել է համալսարանի չորս պրոֆեսորների աշխատանքային պայմանագրերը։

Դասախոսների կարծիքով` համալսարանից իրենց հեռացումը քաղաքական հիմքեր ունի, քանի որ իրենք քննադատում են «Վրացական երազանք»-ի կառավարությանը, բացահայտ արտահայտում են իրենց դիրքորոշումը և ակտիվորեն մասնակցում են երկրում ընթացող բողոքի ցույցերին։

«Կրթված մարդը շատ վտանգավոր է նրանց համար», — կարծում են պրոֆեսորները։

Դասախոսների խոսքով՝ իրենց ազատումն իրականացվել է վերակազմակերպման հիմնավորմամբ։ Սա, նրանց կարծիքով, պայմանավորված է Իրակլի Կոբախիձեի հայտարարած «բարեփոխման» շրջանակներում նախատեսված կադրային փոփոխություններով։