Amnesty International միջազգային կազմակերպությունը Batumelebi լրատվամիջոցի հաշիվների սառեցումը կապել է Մզիա Ամաղլոբելիի բանտարկության և լրատվամիջոցի գործունեության հետ և հայտարարություն է տարածել իր աջակցության մասին։
«Վրացական անկախ Batumelebi լրատվամիջոցի հաշիվները սառեցվել են, այն բանից հետո, երբ բացահայտվել է հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ ոստիկանության կողմից ենթադրյալ բռնություն գործադրելու դեպքը:
Ամաղլոբելին ներկայումս անօրինական կերպով կալանավորված է և անարդար դատապարտվում է։ Amnesty International-ը պահանջում է, որ ոստիկանական բռնության բոլոր մեղադրանքները հետաքննվեն», — ասված է հուլիսի 21-ին հրապարակված հայտարարության մեջ։
Հուլիսի 21-ին Batumelebi-ն հայտնել է, որ Եկամուտների ծառայությունը պարտքի պատճառով իրենց հաշվի սառեցման որոշում է կայացրել։