Բնակարանների 70 տոկոսը 30 տարեկանից ավելի է. ԱԲ

Վրաստանի ազգային բանկի հրապարակած անշարժ գույքի զարգացման ոլորտի ուսումնասիրության մեջ նշվում է, որ Վրաստանում գոյություն ունեցող բնակարանների 70 տոկոսը 30 տարեկանից ավելի է:

ԱԲ-ի ուսումնասիրության մեջ դիտարկված է 366 հազար բնակարան, որից, ըստ ԱԲ հաշվետվության՝ 56 տոկոսը կառուցվել է 1961-1990 թվականներին: Բնակարանների 14 տոկոսը կառուցվել է մինչև 1960 թվականը: Ըստ այդմ, ստացվում է, որ բնակարանների 70 տոկոսը կամ 366 հազար բնակարանից 256 հազար 200-ը 30 տարեկանից ավելի են։

Ազգային բանկի հաշվետվության մեջ նաև նշվում է, որ 2011-2021 թվականներին կառուցվել է բնակարանների 26 տոկոսը, իսկ 1991-2010 թվականներին՝ 4 տոկոսը։