Այս տարվա հունվար-հունիս ամիսներին պատժամիջոցներից և տուգանքներից բյուջե է մուտքագրվել 174 մլն 588 հազար 123 լարի, տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության պետական գանձարանի հաշվետվությունից։
Վրաստանի միացյալ բյուջեի (առանց կոնսոլիդացիայի) համաձայն, միայն հունիսին բյուջեն լրացվել է 38 մլն 557 լարիով, ինչը գրեթե 7 միլիոն լարիով ավելի է նախորդ ամսվա համեմատ։ Ավելի կոնկրետ, այս տարվա մայիսին պետական գանձարան է մուտքագրվել 31 մլն 619 լարի, ապրիլին՝ 35 մլն 214 լարի, մարտին՝ 25 մլն 963 լարի, փետրվարին՝ 21 մլն 917 լարի, իսկ հունվարին՝ 21 մլն 587 լարի։
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին վարչական իրավախախտումների պատճառով բյուջեն լրացվել է 140 մլն 305 հազար 82 լարիով, իսկ երթևեկության և հաղորդակցության համար՝ 125 մլն 410 հազար 626 լարիով։