Կայանման տուգանքների չափն ավելացել է

Սխալ կայանման համար բյուջե մտնող գումարի չափն ամեն ամիս ավելանում է։

Սրա մասին են վկայում Վրաստանի բյուջեի եկամուտների վերաբերյալ Պետական գանձարանի հրապարակած տվյալները։

Մասնավորապես, պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա հունիսին կայանման տուգանքներից գանձվել է 1 մլն 686 հազար լարի, մինչդեռ մայիսին վերոնշյալ պատժամիջոցներից բյուջե է մուտքագրվել 1 մլն 358 հազար լարի, ապրիլին՝ 726 հազար 854 լարի, մարտին՝ 515 հազար 992 լարի, փետրվարին՝ 689 հազար լարի, իսկ հունվարին՝ 727 հազար 76 լարի։

Այսինքն, այս տարվա ընդամենը 2 ամսում՝ մայիս և հունիս ամիսներին, քաղաքացիների վճարած կայանման տուգանքները կազմել են ավելի քան 3 միլիոն լարի։

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքում էին, որ տուգանքների կիրառումը հենց այս ժամանակահատվածում հատկապես ակտիվ է։ Մասնավորապես, բազմաթիվ քաղաքացիներ սոցիալական ցանցերում գրել են, որ կայանավայրերի վերահսկողության գործընթացը խստացվել է։