Ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Դրոա» («Ժամանակն է») կուսակցության հիմնադիր և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Էլենե Խոշտարիայի խոսքով` իր և կուսակցության բանկային հաշիվները սառեցվել են։
Էլենե Խոշտարիան մի քանի անգամ տուգանվել է դատարանի կողմից, այդ թվում՝ վերջին տուգանքներից մեկը նշանակվել է ոստիկաններին «ստրուկ» անվանելու համար։ Քաղաքական գործիչն իր դեմ կայացած դատական նիստերին չի մասնակցել։
«Դուք երբեք ինձնից ոչ մի տուգանք չեք ստանա, ոչ մի հարցաքննության կամ դատական նիստի չեմ ներկայանա», — գրել է Էլենե Խոշտարիան Ֆեյսբուքում։