Ստրասբուրգի մարդու իրավունքների պաշտպանության դատարանը Մզիա Ամաղլոբելիի գործին առնչվող հարցեր է ուղարկել Վրաստանի արդարադատության նախարարություն։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի նախագահ Նոնա Քուրդովանիձեն նշել է, որ հարցերը վերաբերում են որպես խափանման միջոց ազատազրկման կիրառմանը և դրան ուղեկցող խախտումներին։
Քուրդովանիձեն ընդգծել է, որ դատարանի հարցերից մեկն առնչվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածին։
Քուրդովանիձեի տարածած հարցերն են.
- Ամաղլոբելիի կալանքը համապատասխանե՞լ է արդյոք 5-րդ հոդվածի 1-ին կետին, այսինքն՝ արդյո՞ք դա արդարացված է և հիմնված է ողջամիտ կասկածի վրա,
- Արդյո՞ք ներպետական դատարանները ներկայացրել են համապատասխան և բավարար պատճառներ, որոնք արդարացնում են դիմորդի նախնական կալանքի ինչպես սկզբնական, այնպես էլ երկարաձգված ժամկետները, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով,
- Արդյո՞ք նրանք դիտարկել են երկարաձգված կալանքի այլընտրանքային միջոցներ,
- Արդյո՞ք դիմորդը հնարավորություն է ունեցել օգտվելու արդյունավետ ընթացակարգից՝ իր կալանքի օրինականությունը վիճարկելու համար, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով և այլն։
Հարցերի ամբողջական ցուցակին ծանոթացեք այստեղ։