Մեծ Լիլոյի կենցաղային թափոնների աղբավայրի վերականգնումը` 6,5 մլն եվրո

Թբիլիսիի քաղաքապետարանը Մեծ Լիլոյի կենցաղային թափոնների աղբավայրի վերականգնման համար կծախսի 6,5 միլիոն եվրո։

Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի խոսքով՝ նախագծման և շինարարության մրցույթի հաղթող ընկերությունը հայտնի է, և համապատասխան պայմանագիրը կստորագրվի այսօր։

Կախա Կալաձեի խոսքով՝ Մեծ Լիլոյի աղբավայրում իրականացվելիք աշխատանքները կնպաստեն տեղական միջավայրի բարելավմանը։ Ըստ Կալաձեի` աշխատանքներ են տարվում նաև աղբավայրը նոր տարածք տեղափոխելու ուղղությամբ, որի համար որոնվում է համապատասխան վայր։

Կալաձեն նաև նշել է, որ աշխատանքները կիրականացնի «Գումբաթի Հոլդինգ» ՍՊԸ-ն՝ «Թբիլսերվիս Ջգուփի» ՍՊԸ-ի պատվերով։