ՀՀ ներքին գործերի նախարարն այցելել է Թբիլիսիի արդարադատության տուն

Թբիլիսիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր պատվիրակության հետ  այցելել է Թբիլիսիի կենտրոնական արդարադատության տուն, որտեղ ծանոթացել է պետական ծառայությունների մատուցման վրացական փորձին, տեղեկացրել է Արդարադատության տունը։

Հյուրերին ընդունել է Արդարադատության տան նախագահ Վախթանգ Ժվանիան։ Պատվիրակության անդամներին նա ներկայացրել է Արդարադատության տան հայեցակարգը և կազմակերպությունում իրականացվող նորարարական նախագծերը։

Հաղորդագրության համաձայն` այցի ընթացքում պատվիրակության անդամները մանրամասն տեղեկություններ են ստացել Արդարադատության տանը գործող ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների, ընթացիկ նախագծերի և հաստատության գործունեության մոդելի վերաբերյալ։

ՀՀ ՆԳ նախարարը Արդարադատության տուն է այցելել Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեի հետ։