Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը զգուշացրել է քաղաքացիներին, որ անտառային հրդեհների ռիսկը մեծանում է ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց։
Նախարարությունը կրկին կոչ է արել բնակչությանը անտառում գտնվելու դեպքում ցուցաբերել ծայրահեղ զգույշություն և հետևել սահմանված արգելքներին։
Տեղեկության համաձայն` ջերմաստիճանի բարձրացում է նկատվում ոչ միայն Վրաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, ինչն արդեն հանգեցրել է անտառային հրդեհների Թուրքիայի կենտրոնական մասում։
Անզգուշությամբ ծագած անտառային հրդեհի դեպքում օրենքը նախատեսում է չորսից ութ տարի ազատազրկում: