«Գորբի»-ի հետազոտության արդյունքներն ընտրությունների վերաբերյալ

Ըստ «Գորբի» հետազոտական կենտրոնի` Վրաստանի ընտրողների մեծամասնությունն աջակցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը։ «Գորբի»-ն հարցումն իրականացրել է կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքի պատվերով։

Հրապարակված տվյալների համաձայն, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այս շաբաթ, ընտրողների 56.2%-ը կքվեարկեր «Վրացական երազանք»-ի օգտին։

Հաջորդն ընդդիմությունն է, որի գործունեությունը «Վրացական երազանք»-ը նախատեսում է արգելել Սահմանադրական դատարանի միջոցով.

«Լելո» — «Ուժեղ Վրաստան» — 10.7%;
«Գախարիա Վրաստանի համար» — 10%;
«Փոփոխությունների համար» կոալիցիա — 9.5%;

«Ազգային շարժում» — 7.5%;
Յագո Խվիչիայի «Գիրչի» — 3.2%:

Հարցումն անցկացվել է Վրաստանում անհատական հարցազրույցների միջոցով` ընտրելու իրավունք ունեցող 2300 քաղաքացիների շրջանում։ Ըստ «Իմեդի» հեռուստաընկերության` սխալի հավանականությունը երկրի ողջ տարածքում կազմում է ընտրողների թվի +/- 3%-ը։