Պաշտպանության նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաների և ՊՆ նախկին նախարարի «մերձավոր ազգականի» դեմ մեղադրանք է առաջադրվել։
Բարձրաստիճան պաշտոնյաներն են` ՊՆ նախկին նախարարի տեղակալ Գիորգի Խաինդրավան, գնումների բաժնի նախկին ղեկավար Վլադիմեր Ղուդուշաուրին, իսկ «մերձավոր ազգական»-ի ինքնությունը հայտնի չէ։
Դատախազությունը նրանց մեղադրում է Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի ենթակետերով և 3-րդ մասի ենթակետով նախատեսված հանցագործություն կատարելու համար` նախնական համաձայնությամբ բյուջեից խմբակային հափշտակություն պաշտոնեական դիրքի օգտագործմամբ։ Եթե վերոնշյալ անձինք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է 7-ից 11 տարի ազատազրկում։
Դատախազության հաղորդմամբ՝ նրանց հանցավոր գործողությունների հետևանքով Պաշտպանության նախարարության բյուջեից 1 մլն 333 հազար 728 լարի է հափշտակվել։
Երեքն էլ ձերբակալվել են հուլիսի 27-ին։