Աբխազիայում ձերբակալել են Վրաստանի քաղաքացու և տեղափոխել Ռուսաստան

Վրաստանից չկառավարվող Աբխազիայի «Պետական անվտանգության կոմիտեի» (ՊԱԿ) հայտարարության համաձայն՝ ձերբակալել են Վրաստանի քաղաքացու և տեղափոխել Ռուսաստան։

Ձերբակալվածը 47-ամյա տղամարդ է, որը, ըստ «ՊԱԿ»-ի, Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվում էր 2002 թվականին հարուցված քրգործով, մասնավորապես՝ սպանության գործով։

Նույն «պետական գործակալությունը» գրել է, որ Վրաստանի քաղաքացին «անօրինականորեն գտնվել է» Աբխազիայում և «սահմանը» հատել է Էնգուրիի հիդրոէլեկտրակայանի աշխատակցի անձը հաստատող քարտով, որը, «ինչպես ինքն է խոստովանել, իրեն տրվել է «ծանոթի» միջոցով»։