Միկրո և ավելի փոքր բիզնեսի աջակցության նոր ծրագիր Թբիլիսիում

Թբիլիսիի քաղաքապետարանը միկրո և ավելի փոքր բիզնեսի աջակցության նոր ծրագիր է սկսում:

Այս տեղեկությունը հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն: Նրա խոսքով` ֆինանսավորում կստանան ձեռնարկատիրական, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 500 հազար լարին:

Սկզբնական փուլում, ըստ քաղաքապետի, համաֆինանսավորման համար պահանջվող առավելագույն գումարի չափը կսահմանվի 20 հազար լարի: