Օգոստոսի 9-ին Վրաստանի խորհրդարանի դիմաց վարչական կարգով ձերբակալվել է ակտիվիստ Իոսկա Շարինգերը։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները նրան նստեցնում պարեկային մեքենայի մեջ։ Տեղեկության համաձայն` իրավապահ մարմինների աշխատակիցները չեն հայտնել ձերբակալման պատճառը։
Ակտիվիստի փաստաբանի խոսքով՝ Շարինգերը ներկայումս Դիղոմիի կալանավայրում է, սակայն նրան տեսակցել դեռևս չի հաջողվել։