Վրաստանի կառավարությունը 2025 թվականի առաջին 6 ամիսներին անհաստիք ծառայողների աշխատավարձերի վրա ծախսել է 310 մլն 655 հազար լարի։
Սա 49 մլն 344 հազար լարիով ավելի է 2024 թվականի հաշվետու ժամանակահատվածից։ Բյուջեի հաշվետվության համաձայն՝ անցյալ տարի անհաստիք ծառայողների աշխատավարձերի վրա գանձարանից ծախսվել է 261 մլն 321 հազար լարի։
Ի դեպ, բյուջեի հաշվետվության մեջ նշված չէ, թե քանի անհաստիք աշխատող կա նախարարություններում կամ հիմնարկներում։
Նույն փաստաթղթի համաձայն, ազատ գրաֆիկով աշխատողների հետ մեկտեղ, 2025 թվականին աճել է նաև լրիվ դրույքով աշխատող պետական ծառայողների աշխատավարձի ֆոնդը: Անցյալ տարվա առաջին 6 ամիսներին նրանց վճարվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 233 մլն լարի։
Տեղեկության համաձայն` Վրաստանի կառավարությունը նախատեսում է պետական ծառայությունում աշխատավարձերը 10%-ով բարձրացնել մինչև 2026 թվականը։