Ռուսական օրենքի դեմ բողոքի ցույցերի ժամանակ (2023 թվականին) վնաս կրած լրագրողները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Տեղեկությունը հրապարակել է «Մեդիաօմբուդսմենի» կայքը։
Ստրասբուրգի դատարան է ուղարկվել լրագրողների և օպերատորների 19 գործ:
«2023 թվականի մարտին քննադատական լրատվամիջոցների լրագրողներն ու օպերատորները թիրախավորվել են քաղաքացիների կողմից այսպես կոչված «ռուսական օրենքի» («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք) դեմ լայնածավալ բողոքի ցույցերի լուսաբանման համար», — ասված է հայտարարության մեջ:
Ըստ բողոքի՝ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով պաշտպանված հետևյալ հիմնարար իրավունքները.
- Արդար դատաքննության իրավունք (հոդված 6),
- Խոսքի ազատություն (հոդված 10),
- Հավաքների և միավորումների ազատություն (հոդված 11),
- Արդյունավետ պաշտպանության իրավունք (հոդված 13):