Կախեթիում կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալվել է մեկ անձ

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Կախեթիում կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալվել է 2004 թվականին ծնված և նախկինում  դատապարտված Է.Գ.-ն։

«Քննությունը պարզել է, որ Սագարեջոյի մունիցիպալիտետի Իորմուղանլո գյուղում անցյալում եղած կոնֆլիկտի շուրջ ծագած վեճի ժամանակ մեղադրյալը սառը զենքով մահացու հարվածել է 1999 թվականին ծնված Ք.Մ.-ի կրծքավանդակին և փախել դեպքի վայրից։ Վիրավոր երիտասարդը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց առաջ։

Կատարված քննչական գործողությունների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները հետաքննության ընթացքում ձերբակալել են մեղադրյալին։ Հանցագործությունը կատարելու համար օգտագործված զենքը՝ դանակը, առգրավվել է որպես ապացույց», — ասված է հաղորդագրության մեջ։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։

Հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։