«Օտարերկրյա գործակալների» օրենքը սարսափելի հետևանքներ կունենա. ԵՄ

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ֆեյսբուքյան էջը տարածել է Եվրոպական միության բարձր ներկայացուցչի հայտարարությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման վերաբերյալ:

Հայտարարության մեջ նշվում է, օրենքն իր ներկայիս տեսքով բացասական ազդեցություն և վնասակար հետևանքներ կունենա քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ինչպես նաև Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների համար, ովքեր շահում են այդ կազմակերպությունների աշխատանքից։

Ըստ հայտարարության՝ օրենքը անհամատեղելի է ԵՄ արժեքների և չափանիշների հետ և հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը։

«Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Սա շատ վատ իրադարձություն է Վրաստանի և նրա ժողովրդի համար։

Օրենքի վերջնական ընդունումը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ մեր հարաբերությունների համար: Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին կատարել իր հանձնառությունը՝ խթանելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, և հիշեցնում է, որ քաղաքացիներն ունեն խաղաղ բողոքի իրավունք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

«Ռուսական օրենքի» ընդունումն ու հետևանքները. Թբիլիսին մարտի 7-ին