Ախալքալաքի քաղաքապետարանն իջեցրել է պետական դրոշը

Այսօր՝ օգոստոսի 7-ին, Վրաստանում սգո օր է հայտարարված, ինչի առթիվ իջեցվել են Վրաստանի վարչական շենքերի դրոշները, այդ թվում նաև Ախալքալաքի քաղաքապետարանի դրոշը։ Այս մասին փոխանցում է Ախալքալաքի քաղաքապետարանը։

Բացի այդ, օգոստոսի 8-ին, ժամը 00:00-ից մինչև օգոստոսի 9-ը ժամը 00:00-ը, կրկին կիջեցվեն դրոշները՝ ի նշան հարգանքի Ռուսաստանի կողմից իրականացված հնգօրյա պատերազմում զոհվածների հիշատակին։

Հիշեցնենք՝ Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված օգոստոսի 3-ին Վրաստանի արևմտյան շրջանում՝ Շովի հանգստավայրում սողանքային գործընթացների ակտիվացման հետևանքով զոհվածների հիշատակին։

Օգոստոսյան պատերազմից 14 տարի անց․ քաղած դասերն ու անելիքները՝ ըստ նախկին օմբուդսմենի