Ակտիվիստների խոսքով՝ Ռուսթավելիի պողոտայում եվրոպամետ բողոքի ակցիայի ժամանակ երեկ ձերբակալվել է երկու անձ։
Բողոքի ակցիայի մասնակիցները ձերբակալությունից տեսանյութ են տարածել։
Տեղեկության համաձայն` ձերբակալությունը տեղի է ունեցել փակված պողոտայի բացումից հետո, և ակցիայի մասնակիցները կանգնած են եղել մայթեզրի մոտ։
Երկու անձինք կալանավորվել են վարչական իրավախախտման մեղադրանքով։ Նրանք մեղադրվում են մանր խուլիգանության (166-րդ հոդված) և ոստիկանության պահանջին չենթարկվելու (173-րդ հոդված) համար։