Խորհրդարանը սատարում է գաղտնի լսումների վերաբերյալ օրինագիծը

Փետրվարի 23-ին խորհրդարանը քննարկել և 89 կողմ և 20 դեմ ձայնով, առաջին լսմամբ հավանություն է տվել գաղտնի լսումներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների փաթեթին:Փոփոխությունների համաձայն` Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարության ոլորտում կստեղծվի հանրային իրավական մարմին` Վրաստանի օպերատիվ-տեխնիկական գործակալություն, որի ձեռքում կլինի գաղտնալսման այսպես կոչված բանալին:

Ծրագրի համաձայն, գործակալության ղեկավարի թեկնածուն կընտրվի  7 անդամից բաղկացած հատուկ կոմիտեի կողմից, որի կազմում կլինի նաև Վրաստանի պետանավտանգության ծառայության ղեկավարը:

Ծրագրի համաձայն, գաղտնի հետաքննական միջոցառումների, հեռախոսազրույցի գատղնագրման վերահսկողությունը կիրականացնի անձնական տվյալների պաշտպանության տեսուչը:

Օրինագծի բացատրական թերթիկում ասվում է, որ գործակալության գործունեությունը կղեկավարի Վրաստանի խորհրդարանը`խորհրդարանական վերահսկողության ձևերի օգտագործմամբ:

Թողնել պատասխան