Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Օնիի մունիցիպալիտետի Շքմերի գյուղում մեկ անձի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու համար։
Մասնավորապես, օգոստոսի 16-ին ձերբակալվել է Օնիի քաղաքապետի ներկայացուցիչը կաշառք ստանալու մեղադրանքով։
Ըստ դատախազության՝ «Ֆինանսների նախարարության քննչական ծառայության անցկացրած հետաքննությունը պարզել է, որ այս տարվա օգոստոսին Օնիի մունիցիպալիտետի քաղաքապետի ներկայացուցիչը խոստացել է մեկ անձի, թե, իբր, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանց թույլտվության իր գործունեության տարածքում գտնվող անտառային ֆոնդի տարածքից կհանի հանքանյութ՝ 180 պարկ տորֆ։ Դրա դիմաց քաղաքապետի ներկայացուցիչը օգոստոսի 15-ին նշված անձից շորթել է գումար և փորձել խարդախությամբ ձեռք բերել 1800 լարի։
Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19.180-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասի ենթակետերով (պաշտոնական դիրքն օգտագործելով խարդախության փորձ), որը պատժվում է տուգանքով կամ 6-ից 9 տարի ազատազրկմամբ»,- ասված է հայտարարության մեջ։