«Լույսը չպետք է մարի» խորագրով երթ կանցկացվի

Օգոստոսի 21-ին «Լույսը չպետք է մարի» խորագրով երթ և լուսանկարների ցուցահանդես կկազմակերպվի։

«Եկեք լրատվամիջոցների աջակցության երթին լապտերով և լուսավորեք Հանրապետության հրապարակից դեպի խորհրդարան տանող ճանապարհը։

Խորհրդարանի մոտ ձեզ կդիմավորի լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ դուք կտեսնեք առցանց անկախ լրատվամիջոցների լրագրողների լուսաբանած կարևոր նյութեր։

Ռեպրեսիվ օրենսդրությունն առցանց անկախ լրատվամիջոցներին ենթարկում է ոչնչացման վտանգի։ Լրագրողները շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունը մշտական ճնշման տակ՝ ազատության, առողջության և անձնական անվտանգության գնով։

Ռեժիմը որպես օրինակ պատժում է Մզիա Ամաղլոբելիին։

Մենք դրան արձագանքում ենք միասնությամբ և դիմադրությամբ»-,ասված է երթի հայտարարության մեջ։

«Լույսը չպետք է մարի»-ն առցանց լրատվամիջոցների համատեղ արշավ է, որի նպատակն է միավորել կողմնակիցներին անկախ լրատվամիջոցների պաշտպանության գործում։

Արշավը սկսվել է օգոստոսի 13-ին՝ որոշ լրատվամիջոցների խորհրդանշական անջատմամբ։ «Առանց լրատվամիջոցների սոցցանց. այս արարքը հանրությանը հիշեցրեց, թե որքան իրական է խավարի սպառնալիքը»,- նշել են կազմակերպիչները։