Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բացահայտել է պետական բյուջեին պատկանող միջոցները խարդախությամբ հափշտակած երկու տնտեսվարող սուբյեկտի։
Ըստ գործակալության՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանային դատախազության հետ համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները, իրենց ենթակա ընկերությունների անունից, 2025 թվականին պետական գնումների պայմանագրեր են կնքել։
Քննությունը պարզել է, որ պայմանագրով նախատեսված կաթնամթերքի փոխարեն մեղադրյալները մանկապարտեզներին մատակարարել են ցածր կալորիականությամբ և էժան կաթնամթերք, որի արդյունքում խարդախությամբ հափշտակել են մոտ 20 հազար լարի։
Գործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է վեցից ինը տարի ազատազրկում։