Գիորգի Պատարիձեն` Քրեակատարողական ծառայության ղեկավար

Հատուկ քրեակատարողական ծառայությունը նոր ղեկավար ունի. նա Գիորգի Պատարիձեն է։

Գիորգի Պատարիձեն փոխարինել է Բեժան Օբգաիձեին, որը նշանակվել էր այդ պաշտոնում երկու ամիս առաջ՝ հունիսի 18-ին։

Քրեակատարողական հիմնարկի ղեկավար նշանակվելուց առաջ Գիորգի Պատարիձեն 2024 թվականից զբաղեցրել է ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։

2016-2020 թվականներին նա եղել է Վրաստանի արդարադատության փոխնախարարը։

2018-2021 թվականներին Քրեակատարողական ծառայության գլխավոր տնօրենն էր։

Քրեակատարողական ծառայությունից հայտնել են, որ Բեժան Օբգաիձեն լքել է իր պաշտոնը սեփական դիմումի հիման վրա։