Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հանդիպումները Լոնդոնում

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած  պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 9-ին պաշտոնական հանդիպումներ է սկսում Լոնդոնում։

Շալվա Պապուաշվիլին հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ Լինդսի Հոյլի, Լորդերի պալատի խոսնակ Ջոն Մաքֆոլի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների անդամների հետ:

Նշվում է, որ նախատեսվում է նաև հանդիպում Մեծ Բրիտանիայում Վրաստանի հարցերով խորհրդարանական խմբի ղեկավար Ջոնաթան Ջանօղլիի և պատգամավորական խմբի անդամների հետ։

Այցի ընթացքում Շալվա Պապուաշվիլին կհանդիպի Միացյալ Թագավորության վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Դեյվիդ Կուերի, արտաքին գործերի և համագործակցության գրասենյակի պետքարտուղար Քրիս Հիթն-Հարիսի, Լոնդոնի պալատի գործադիր տնօրեն Ռիչարդ Բերջիի, Westminster Foundation for Democracy-ի գործադիր տնօրեն Էնթոնի Սմիթի հետ:

Վրաստանի խորհրդարանի նախագահը պատվիրակության հետ հանդիպումներ կունենա նաև տեղի փորձագետների, մշակույթի, կրթության ու բիզնեսի ներկայացուցիչների, վրացի ուսանողների հետ։