Ajet ցածրարժեք ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր է սկսում Անկարա-Թբիլիսի-Անկարա երթուղով։
Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ ավիաընկերությունը չվերթերը կսկսի սեպտեմբերի վերջից և կիրականացնի շաբաթական չորս անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։
«Հարևան երկրների շարքում Վրաստանն ամենաակտիվ օդային երթևեկությունն ունի Թուրքիայի հետ։ Անցյալ տարվա տվյալներով՝ երկու երկրների միջև տեղափոխվել է ավելի քան 1,2 միլիոն ուղևոր, ինչը կազմել է Վրաստանի և հարևան երկրների միջև ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալի 47%-ը», — ասված է էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։