Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին թույլ չեն տվել մասնակցել 2024 թվականի բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 11 ցուցարարների գործը քննելու համար նախատեսված դատական նիստին։
Նիստը, որտեղ ձերբակալված ցուցարարների փաստաբանները կներկայացնեն իրենց եզրափակիչ ելույթները, սկսվել է օգոստոսի 26-ին` մոտավորապես ժամը 11:20-ին։ Դատարանի 150 տեղանոց դահլիճը լեփ-լեցուն է։
Տասնմեկ ձերբակալվածներից մեկի՝ դերասան Անդրո Ճիճինաձեի փաստաբան Նաթիա Կորկոտաձեն ասել է, որ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դատարան էր գնացել նիստին մասնակցելու նպատակով։