Լևան Մգալոբլիշվիլին դարձել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխնախարար։ Տեղեկությունը հաստատել է ինքը` Մգալոբլիշվիլին, և շնորհակալություն է հայտնել «Վրացական երազանք»-ի վարչապետին կադրային որոշման համար։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել պարոն Իրակլի Կոբախիձեին և մեր քաղաքական թիմին՝ «Վրացական երազանք»-ին, արտահայտած վստահության համար, սպորտի փոխնախարարի պաշտոնը հնարավորություն է իմ թիմի հետ միասին ծառայելու առողջ ապրելակերպին։
Ես նաև կցանկանայի ասել մեր ժամանակավորապես տեղահանված բնակչությանը և երիտասարդությանը, որ միշտ եղել եմ, կամ և կլինեմ ձեր կողքին՝ ցանկացած իրավիճակում», — նշել է Մգալոբլիշվիլին։
«Վրացական երազանք»-ի պատգամավոր Լևան Մգալոբլիշվիլին նշանակվել է (Վրաստանից չկառավորվող) Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ 2024 թվականի սեպտեմբերին և զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 2025 թվականի հունիսի 2-ը։