Մարմնավաճառությանը նպաստելու համար մեղադրվող անձինք ազատազրկվել են

Մարմնավաճառությանը նպաստելու և տարածք տրամադրելու մեղադրանքով ձերբակալված 12 անձինք դատապարտվել են ազատազրկման։

Որոշումը կայացրել է դատավոր Փիքրիա Սիքտուրաշվիլին։ Մեղադրյալները օգտվում են լռելու իրենց իրավունքից։

Տեղեկության համաձայն` ձերբակալվածներից մեկը երգչուհի Խատիա Ծերեթելին է։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն, որը վերաբերում է մարմնավաճառությանը նպաստելուն և մարմնավաճառության համար տեղ տրամադրելուն։ Հանցագործությունները պատժվում են մինչև 4 տարի ազատազրկմամբ։