Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալվել է 4 անձ

Թբիլիսիում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով ձերբակալվել է չորս անձ, հայտնել է Ներքին գործերի նախարարությունը։

Նախարարության տվյալներով՝ թմրանյութերի մեծ և առանձնապես խոշոր չափերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ապօրինի վաճառքին նպաստելու և առանց բժշկի նշանակման թմրանյութերի ապօրինի օգտագործման մեղադրանքով ձերբակալվել են Ս.Ա-ն՝ ծնված 1996 թվականին, Ն.Վ-ն՝ ծնված 1988 թվականին, նախկինում դատված՝ Ի.Է-ն՝ ծնված 1993 թվականին և Վ.Կ-ն՝ ծնված 1989 թվականին։

«Ձերբակալվածների անձնական և բնակելի տների խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են վաճառքի համար պատրաստված մեծ և առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր, այդ թվում՝ մեթադոն և չորացրած մարիխուանա», — հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը։

Հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 273-րդ հոդվածներով։