Եվրոպական հանձնաժողովը սկսել է գնահատել «Վրացական երազանք»-ի ուղարկած զեկույցը, հաղորդել է Euroscope-ը:
«Մենք հաստատում ենք, որ Վրաստանի իշխանություններից ստացել ենք պատասխան հունիսի 14-ին Եվրոպական հանձնաժողովի ուղարկած նամակին: Այժմ մենք կգնահատենք Վրաստանից մեզ հղված պատասխանը: Եվրոպական հանձնաժողովը սպասում է կոնկրետ քայլերի այն կետերի վերաբերյալ, որոնք Եվրահանձնաժողովն է առաջարկել», — հայտնել են Եվրահանձնաժողովից։
Ըստ Euroscope-ի՝ «Վրացական երազանք»-ի զեկույցում նշված է, որ «Վրաստանը կատարում է բոլոր առաջարկները, և երկրում գործընթացներն ընթանում են օրենքի շրջանակներում»։
Եվրոպական հանձնաժողովը և «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարարությունը դեռևս չեն հրապարակել զեկույցը։
Հիշեցնենք, որ «Վրացական երազանք»-ի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ վիզաների ազատականացման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունների կատարման վերաբերյալ զեկույցը ներկայացվել է Եվրոպական հանձնաժողովին «սահմանված ժամկետում»։
Իր առաջարկություններում Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել «Վրացական երազանք»-ին չեղարկել հավաքներն ու ազատ խոսքը սահմանափակող օրենքները, նաև կոչ է արել փոփոխություններ կատարել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքում և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքում, որոնք կապահովեն ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը։