Վրաստանի դպրոցների մեկ քառորդն առաջիկա ձմռանը ևս կջեռուցվի փայտի վառարաններով։
Գնումների գործակալության կայքում հրապարակված մրցույթներից պարզ է դառնում, որ պետությունը գալիք ձմռանը 617 դպրոցի համար կգնի 5766 տոննա վառելիքային բրիկետ։
Դրա համար կծախսվի 5 մլն 478 հազար 175 լարի, որից 2.2 միլիոն լարին կծախսվի Արևմտյան Վրաստանում, իսկ 3 միլիոն լարին՝ Արևելյան Վրաստանում։
Արևմտյան Վրաստանի դպրոցները վառելիքային բրիկետներով կմատակարարի «Ռամազի» ՍՊԸ-ն, որի 100%-ը պատկանում է Ռամազ Ջինճարաձեին, իսկ տնօրենն Արչիլ Գոգեբաշվիլին է։ Արևելյան Վրաստանին կմատակարարի «Վարջի» ՍՊԸ-ն, որի 100%-ը պատկանում է Թորնիկե Ջամագիձեին, իսկ տնօրենն Արչիլ Ջամագիձեն է։
2024/2025 ուսումնական տարվա սկզբի դրությամբ Վրաստանում կա 2294 դպրոց։