Վրաստանից արտաքսվել է 100 օտարերկրյա քաղաքացի

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Միգրացիայի դեպարտամենտը վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանից արտաքսել է 100 օտարերկրյա քաղաքացու։

«Օգոստոսին իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Իրաքի, Եգիպտոսի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Սիրիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Քենիայի, Լիբանանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Բանգլադեշի, Բելառուսի, Լիտվայի, Նիգերիայի, Հայաստանի, Չինաստանի և Ղրղզստանի 100 քաղաքացիներ։

Գործող օրենսդրության համաձայն՝ նրանց արգելվել է մուտք գործել երկիր», — հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը։