Խորհրդարանը ճանաչեց «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության անդամների մանդատները

«Վրացական երազանք»-ի խորհրդարանը ճանաչեց «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության 12 անդամների մանդատները։

Խոսքը վերաբերում է 12 անձանց, որոնք կփոխարինեն նույն կուսակցության այն պատգամավորներին, որոնց մանդատները դադարեցվել են։ Հարցը հավանության է արժանացել խորհրդարանի լիագումար նիստում։

Հիշեցնենք. «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության պատգամավորների մանդատները դադարեցվել են գարնանային նստաշրջանի ավարտից հետո հուլիսի 2-ի արտահերթ նստաշրջանում` նիստերից անհարգելի բացակայության պատճառով։