Թբիլիսիում անցկացվում է ՆԱՏՕ-Վրաստան հանրային դիվանագիտության համաժողովը

Թբիլիսիի Radisson Blu Iveria հյուրանոցում այսօր անցկացվում է ՆԱՏՕ-Վրաստան հանրային դիվանագիտության համաժողովը, որի բացումը վստահված է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Գլխավոր խոսնակներն են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Թաչան Իլդեմը:

Ըստ արտաքին գործերի նախարարության՝ համաժողովի մասնակիցները կքննարկեն միջազգային անվտանգության մարտահրավերներին, պատերազմական պայմաններում դիվանագիտության դերի և ռազմավարական հաղորդակցությանը, տարածաշրջանում քարոզչության դեմ պայքարի մեթոդներին, ժամանակակից հանրային դիվանագիտության մեջ ավանդական և սոցիալական մեդիայի կարևորությանը վերաբերող հարցեր:

Համաժողովին մասնակցում են նաև Վրաստանի գործադիր և օրենսդիր մարմինների, հասարակական դիվանագիտության, պետական կառույցների և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված փորձագետներ՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ երկրներից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Ֆինլանդիա, Շվեդիա, Ռուսաստան, Ուկրաինա):

Թողնել պատասխան