Ազգային բանկը ոսկու ձուլակտորներ է թողարկում

Վրաստանի ազգային բանկն սկսել է ոսկու ձուլակտորների թողարկումը. ձուլակտորը կարելի է ձեռք բերել առևտրային բանկերից։

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մեկնարկել է 20 գրամանոց և 1 կգ-անոց ձուլակտորների վաճառքը։

«Վերջին շրջանում աշխարհի բազմաթիվ երկրներում գնաճի և աշխարհաքաղաքական ռիսկերի աճի ֆոնին զգալիորեն ավելացել է ոսկու պահանջարկը։ Ոսկին նաև խնայողությունների դիվերսիֆիկացման լավ միջոց է, քանի որ դրա նկատմամբ պահանջարկը մեծանում է, երբ այլ տեսակի ներդրումներն ավելի ռիսկային են դառնում»,- նշել են Ազգային բանկից։

Դեկտեմբերի 4-ի դրությամբ.

  • 20 գրամանոց ձուլակտորն արժե 3732 լարի, 1 գրամը միջինը՝ 187 լարի,
  • 1 կգ ձուլակտորի արժեքը 186 հազար 612 լարի է, 1 գրամի միջին արժեքն այս դեպքում նույնն է։

Ազգային բանկի տվյալներով, բոլոր մետաղադրամներն ունեն եզակի համար և արտադրվել են Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանում։