Զուրաբիշվիլին արձագանքել է 8 ցուցարարների ազատազրկմանը

Վրաստանի 5-րդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է դատավոր Թամար Մճեդլիշվիլիի վճռով այսօր եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 8 անձանց ազատազրկման դատապարտմանը:

Զուրաբիշվիլին X սոցիալական հարթակում գրել է, որ այսօր ևս քաղաքական դրդապատճառներով դատավճիռ է կայացվել:

«Սա պետականորեն իրականացվող բռնաճնշում է, որը խաթարում է ազատությունը, արդարադատությունը և Վրաստանի եվրոպական ուղին», — գրել է Զուրաբիշվիլին։