«Վրացական երազանք»-ը խորհրդարանական խմբակցության նոր ղեկավար կունենա

Լուսանկարը՝ on.ge

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այսուհետ կղեկավարի Իրակլի Կիրցխալիան՝ փոխարինելով Մամուկա Մդինարաձեին, հաղորդել է իշխանական «TV Imedi»-ն։

Խմբակցության արդեն նախկին ղեկավար Մամուկա Մդինարաձեն այսօրվանից կզբաղեցնի Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ)ղեկավարի պաշտոնը։ Այսօր կկայանա ՊԱԾ-ի նոր ղեկավարի ընտրության ընթացակարգը:

Մդինարաձեն նախ ելույթ կունենա պաշտպանության և անվտանգության կոմիտեի նիստում, այնուհետև լիագումար նիստում նրա թեկնածության քվեարկությունը տեղի կունենա: ՊԱԾ-ի ղեկավարն ընտրվում է վեց տարի ժամկետով։

Հիշեցնենք, որ ՊԱԾ ղեկավարի պաշտոնում Մամուկա Մդինարաձեն փոխարինել է Անրի Օխանաշվիլիին: