Քաղաքական հետապնդումներն ազդել են Անակլիայի նախագծի զարգացմանը

Անակլիայի զարգացման կոնսորցիումը իր բաժնետերերի՝ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի գործով Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը որակել է «Վրացական երազանք»-ի կողմից քաղաքական հաշվեհարդարի շարունակություն։

«Այս որոշումը Վրաստանի դատարանի և կառավարության կողմից քաղաքական դեմքը պահպանելու փորձ է։ Դատարանը չի կիսել մեղադրող կողմի մեղադրանքը՝ փողերի լվացման մեջ, թեև կամայականորեն այն վերաորակել է որպես խարդախություն, ինչի համար այն չունի իրավական հիմք։ Այս արդյունքը ֆարս է, քանի որ մեղադրող կողմը նման հանցագործության մեղադրանք չի առաջադրել: Այս որոշումը ևս մեկ անգամ հաստատում է, որ իշխող կուսակցությունը մտադիր է չկատարել Անակլիայի նախագիծը, կամ եթե այն շարունակվի, ոչ կոնսորցիումի ներդրողների մասնակցությամբ»,- ասվում է կոնսորցիումի հայտարարության մեջ։

Ըստ Անակլիայի զարգացման կոնսորցիումի, քաղաքական հետապնդումը էական վնաս է հասցրել Անակլիայի նախագծի զարգացմանը, ինչը հանգեցրել է կառավարության կողմից նախագծի «անօրինական դադարեցմանը» և համապատասխան արբիտրաժային վեճեր սկսելուն:

«Ցավոք սրտի, արդարադատության այս վերջին ծաղրը ևս մեկ քայլ է, որպեսզի միջազգային հեղինակավոր ֆինանսական խմբերը ներդրումներ չանեն նախագծում: Դատարանի այս որոշման վնասակար հետևանքները պարզ են. այս քաղաքական հաշվեհարդարով և Անակլիա նավահանգստի նախագծի խարխլմամբ «Վրացական երազանքի» կառավարությունը նաև արտաքսել է օտարերկրյա ուղղակի ներդրումները և վնասել Վրաստանի տնտեսությանը», — հայտարարել է Անակլիայի զարգացման կոնսորցիումը:

Կոնսորցիումը նաև նշել է, որ չնայած Անակլիա նավահանգստի նախագծին հայտարարված աջակցությանը, կառավարության գործողությունները վերջին երեք տարիների ընթացքում ցույց են տվել, որ նա ակտիվորեն դադարեցնում կամ դեմ է երկար սպասված խորջրյա նավահանգստի նախագծի ցանկացած առաջընթացին։

Կարդացեք նաև՝

Դատարանը մեղավոր է ճանաչել Խազարաձեին, Ջափարիձեին և Ծերեթելիին