2021-ին Վրաստանը միջազգային զբոսաշրջությունից ստացել է 1,2 մլրդ դոլար

2021 թվականը Վրաստանում նշանավորվեց զբոսաշրջության վերականգնման արագ տեմպերով, ինչպես եկամուտների, այնպես էլ ճանապարհորդության տեսանկյունից։ Այս մասին հայտնում է զբոսաշրջության ազգային գործակալությունը (GNTA):

Նույն տվյալներով միջազգային ճանապարհորդություններից Վրաստանը 2021 թվականին ստացել է 1,244,941,717 դոլար եկամուտ։

2021 թվականին Վրաստան կատարվել է 1 577 463 միջազգային զբոսաշրջային այցելություն։ 2019 թվականի տվյալների համեմատ ճանապարհորդությունների 31%-ը վերականգնվել է։ 2020 թվականի համեմատ աճը կազմում է 45.1%։

«2021 թվականին միջազգային ճանապարհորդությունների մեծ մասը տեղի է ունեցել օդային ճանապարհով։ Մասնավորապես, երկիր այցելությունների 51%-ը կատարվել է Վրաստանի օդանավակայաններով»,- նշում է զբոսաշրջության վարչությունը։