Ավանդական խորոված, զուտ հայկական խաշ, խեցգետնի քաբաբ. Թբիլիսիում բացվել է «Արարատ» ռեստորանը

Հայկական խոհանոցի ամենահամեղ պատառները, հայ ավանդական ու նոր ուտեստներ` համեմված հաճելի երաժշտությամբ. այս ամենը` Թբիլիսիի կենտրոնում խոստանում է «ԱՐԱՐԱՏ » ռեստորանը:

1Քեթևան Ծամեբուլի 96 հասցեում հայկական այս հացատունն արդեն բացել է դռները:

Ռեստորանի սեփականատեր Գևորգ Սուքիասյանը գիտի` ինչպես գոհացնել համեղ ուտել սիրողներին: Նա Երևանում այս գործով զբաղվելու 2 տասնամյակի փորձ ունի: Հայկական խոհանոցը Վրաստանի մայրաքաղաք բերելու միտքը ծնվել է Թբիլիսիում, երբ փնտրել ու չի գտել հարազատ խոհանոցի ուտեստները.  «Մի քանի անգամ Թբիլիսի այցելեցինք, երկար մնացինք Թբիլիսիում և կարոտեցինք մեր կերակուրները, շատ փնտրեցինք, չկարողացանք գտնել հայկական ռեստորան, որտեղ կարելի կլիներ հայկական ուտեստներ ճաշակել, գաղափարը այստեղից ծագեց»:

8Իրագործելը երկար ժամանակ չպահանջեց: Տարածքը ընտրելն ու հայկականացնելը մի քանի ամիս է պահանջել: Անվան ընտրության հետ կապված էլ երկար մտածելու կարիք չի եղել: Սեփականատերն ասում է` Արարատը հայերիս խորհրդանիշն է, ցանկացածին պարզ է, որ սա հայկական խոհանոց է: 9

Գևորգ Սուքիասյանն այս կերպ է բացատրում նաև անվան հայալեզու տարբերակի բացակայությունը` այն թարգմանելու կարիք չկա:

Ռեստորանի բացման արարողությանը ներկա էին հյուրեր ինչպես տեղի հայ համայնքից և Երևանից, այնպես էլ Թբիլիսիի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ և այն մարդիկ, ովքեր օգնել են գործն ավարտին հասցնել:

2Հացատունն օրհնեց Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Վիրապ Ղազարյանը` մաղթելով նորաբաց Արարատին բարօրություն ու գործի հաջողություն: Ապա ռեստորանի առաջին հյուրերի համար կազմակերպվեց առաջին հյուրասիրությունը: Արարատ ռեստորանը մինչև 100 հյուր ընդունելու հնարավորություն ունի: Սեղանին միշտ լինելու է զուտ հայկական ճաշացանկ։ Ուտելիքի մեծ մասը (մսեղեն, պանրի տեսակներ) բերվում է Հայաստանից` հայկական համ ու հոտը հնարավորինս ապահովելու համար: Խոհարարները ևս Երևանից են, բարձր կարգի մասնագետներ:

14492342_1293694707315513_4354170818056188741_nԻնչ հայկական ռեստորան, առանց խորովածի, Արարատը խոստանում է նույնիսկ խեցգետնի քաբաբ.

«Արարատի այցեքարտը լինելու են խորովածները, քաբաբները, խեցգետին ենք ուզում մատուցել, մի քիչ դժվարությամբ բայց լինելու է: Նաև հայկական խաշ, մեկի մոտ ասացի, ասում է` խաշը խաշ է, հայկականը ո՞րն է: Մենք մեր ձևով ենք ներկայացնելու»,- ասում է  Գևորգ Սուքիասյանն ու ավելացնում`, որ իրենց գործի հաջողության առաջին պայմանը որակը պահելն է և հայկական խոհանոցն անթերի ներկայացնելը:

Թողնել պատասխան