«Վրացական երազանք»-ն ընտրություններից 4 շաբաթ առաջ հրավիրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը

«Լելո» և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունների ՏԻՄ ընտրություններում գրանցումից հետո «Վրացական երազանք»-ը փոխել է իր որոշումը և հրավիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը դիտարկելու հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

«Որպեսզի ընտրությունների վերաբերյալ հարցեր չմնան, մենք որոշում ենք կայացրել հրավիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությանը դիտարկելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները», — սեպտեմբերի 6-ին կառավարության վարչությունում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նրա որոշումից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ուղղված հրավերը պաշտոնապես ուղարկվել է։

Նշենք. ԵԱՀԿ դիտորդները սովորաբար իրենց առաքելությունն սկսում են ընտրությունների օրվանից 6-8 շաբաթ առաջ, որը ներառում է գործընթացի կազմակերպման և նախընտրական շրջանում այլ մանրամասների դիտարկումը:

Ավելի վաղ՝ հուլիսին, չնայած «Վրացական երազանք»-ը նպատակ չուներ հրավիրելու դիտորդական առաքելությանը, ԵԱՀԿ մարդու իրավունքների գրասենյակը պատրաստակամություն էր հայտնել դիտորդական առաքելություն ուղարկել ընտրություններին հետևելու։

Հուլիսի 7-ին տարածված հայտարարության մեջ ԺՀՄԻԳ-ը «ափսոսանք էր հայտնել Վրաստանի իշխանությունների կողմից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին չհրավիրելու մտադրության համար՝ դիտարկելու առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչը շեղում է Վրաստանի վերջին երկու տասնամյակների ընթացքում հաստատված և հետևողական պրակտիկայից»։

ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 4-ին։