Թբիլիսիի հոմոֆոբ ակցիայի ևս 8 մասնակցի 6 տարվա ազատազրկում է սպառնում

Վրաստանի դատախազությունը ևս 8 քաղաքացու մեղադրանք է առաջադրել` հուլիսի 5-ին ԼԳԲՏ համայնքի դեմ կազմակերպված հակակցիայի ընթացքում անկարգությունների ու ծեծկռտուքի գործով:

Ըստ գերատեսչության տվյալի` ձերբակալվածներից  5-ը մեղադրվում է խմբակային բռնություն կիրառելու, նաև լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մեջ` խտրական վերաբերմունքից ելնելով:

Եվս 3 անձի մեղադրանք է ներկայացվել` ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությամբ  զբաղվող` «Tbilisi Pride» կազմակերպության գրասենյակ ապօրինի ներխուժման և գույքի ոչնչացման փաստով:

Նշված մեղադրանքները մինչև  8 տարվա ազատազրկում են ենթադրում:

Ներկայումս հուլիսի 5-ի անկարգությունների գործով 16 քաղաքացու մեղադրանք է ներկայացված: Որպես տուժած` գործով անցնում է 35 մարդ` այդ թվում 29 լրագրող ու հեռուստաօպերատոր:

Դատախազությունից հայտնում են, որ Ոստիկանությունը շարունակում է   «ակտիվ քննչական գործողությունները»` Tbilisi Pride-ի նկատմամբ բռնի գործողությունների մասնակից մյուս անձանց և կազմակերպիչներին հայտնաբերելու ուղղությամբ: