Հունիսին Վրաստանը մոտ 150 հազար այցելու է ունեցել

2021-ի հունիսին Վրաստան է այցելել 146,664 օտարերկրյա այցելու: Նախորդ տարվա հունիսի հետ համեմատ` թիվն աճել է 286,8%-ով (108,749 այցելու ավել է եկել):  

Ըստ զբոսաշրջության ազգային գործակալության վիճակագրության` առավել շատ այցելու ունեցել ենք Եվրոպայից` 120 619:

Ըստ վիճակագրության` ամենահաճախը Վրաստանը հյուրեր է ունենում Թուրքիայից, Իսրայելից, Ուկրաինայից, ՌԴ-ից, ՀՀ-ից:

Ավելի քան մեկ տարի Վրաստանի զբոսաշրջային ոլորտը փաստացի սառեցված էր, այցելուների թիվը սկսեց աճել ապրիլից` ավիահաղորդակցության վերականգնումից հետո: Հունիսից Վրաստանը բացեց նաև ցամաքային սահմանը:

Ապագայի զարգացման ծրագրերի մասին`

2025-ին Վրաստանը 10 միլիոն զբոսաշրջիկ կընդունի