Եվրախորհրդարանի վեց պատգամավորներ նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Հայաստանում կալանավորված Գիորգի Կինոիանիի գործի վերաբերյալ:
Եվրախորհրդարանի պատգամավորները մտահոգություն են հայտնել Հայաստանում նրա կալանավորման վերաբերյալ և կոչ են արել ԵՄ-ին արագ և հստակ արձագանքել։ Նրանք գրել են, որ Գիորգի Կինոիանիի կյանքը կվտանգվի, եթե նա արտահանձնվի Ռուսաստանին։
«Կասկած չկա, թե ինչ է այնտեղ սպասվում նրան՝ խոշտանգումներ, քաղաքական հետապնդում կամ մահ», — ասված է նամակում, որը ստորագրել են Քշիշտոֆ Բրեզան, Ռասա Յուկնևիչիենեն, Միխալ Շերբան, Բորիս Բուդկան, Մարկետա Գրեգորովան և Պետրաս Աուստրևիչուսը։
Գիորգի Կինոիանին ձերբակալվել է 2025 թվականի սեպտեմբերի 3-ի կեսօրին` Վրաստանի սահմանը հատելուց հետո։