Զալկալիանին շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության օրը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ։ «Թվիթերի» պաշտոնական միկրոբլոգում հրապարակված հայտարարությունում ասվում է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է:

«Ի սրտե շնորհավորում եմ մեր ռազմավարական գործընկեր և բարեկամ Ադրբեջանի Հանրապետության օրը, ցանկանում եմ եղբայրական Ադրբեջանի ժողովրդին բարեկեցություն և խաղաղություն»,- ասված է Վրաստանի ԱԳ նախարարի հայտարարությունում: