Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը

Սեպտեմբերի 11-ին Վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։

Այս տեղեկությունը հաղորդել է Կրոնական գործերի պետական ​​գործակալությունը։

«Վրաստանում բնակվող ուղղափառ քրիստոնյաներն այս օրը նշում են ավանդական ծոմապահությամբ», — ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ավանդության` Սուրբ Հովհաննես Մկրտիչն ավետել է Քրիստոսի գալուստը, ապա նաև` մկրտել նրան։