Այսօր Տոկիոյում կմեկնարկեն 32-րդ օլիմպիական խաղերը

Այսօր Տոկիոն Աշխարհի և համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաքում տեղի կունենան XXXII ամառային օլիմպիական խաղերը, որին կմասնակցեն ավելի քան 11000 մարզիկներ 206 երկրներից:

Օլիմպիական խաղերը կբացվեն ժամը 15:00-ին Նոր Ազգային մարզադաշտում, որը կարող է տեղավորել 68,000 հանդիսական, սակայն նրանց քանակը սահմանափակ կլինի COVID-19-ի պատճառով:

Տոկիո-2020-ին Վրաստանը 11 մարզաձևում կներկայանա 35 արտոնագրված մարզիկով:

Տոկիո-2020-ը պետք է անցկացվեր նախորդ ամառ, սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով կազմակերպիչները որոշեցին հետաձգել մրցաշարը: